Խելքի կտոր

Խելքի կտոր

«Խելքի կտոր» խաղերի շարքը հարց ու պատասխան խաղեր են, որոնք զարգացնում են երեխաների տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, երևակայությունը, օգնում են ընկալել այլոց հույզերը, զարգացնել մաթեմատիկական կարողությունները, խոսքը։ Խաղը նախատեսված է 3-5, 4-6, 6-7, 7-9 տարիքային խմբերի երեխաների համար և հնարավոր է խաղալ ինչպես թիմով, այնպես էլ երկուսով:

«Խելքի կտոր»-ի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երեխաները անկաշկանդ կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, կզարգացնեն ու կամրապնդեն իմացական կարողությունները։

Խաղը նպաստում է մեծահասակների և երեխաների դրական փոխազդեցությանը, երեխաների խոսքի և սոցիալական հմտությունների զարգացմանը, իմացական գործընթացների խթանմանը:

«Խելքի կտոր»-ի ստեղծմանը և փորձարկմանը մասնակցել են հոգեբաններ, լոգոպեդներ և մանկավարժներ, ինչը թույլ է տալիս վստահեցնել, որ խաղի բովանդակությունը համապատասխանում է երեխայի տարիքային զարգացման չափորոշիչներին։

Կամ ուղարկեք գումարը հետևյալ հաշվեհամարին

Անուն: «Ինդիգամի ՍՊԸ»

Բանկ: ՀայԷկոնոմ Բանկ

Հաշվեհամար։ 163218046403 ՀՀ դրամ